Մահամերձ երիտասարդը սիրելիի հետ պսակադրվել է հիվանդանոցում /ֆոտո/
Անբուժելի հիվանդությունից մահացող 24-ամյա Ուիլյամ Քենթն ամուսնացել է իր 25-ամյա սիրելիի` Էմմայի հետ` հիվանդասենյակում պառկած:
Դրանից 6 ամիս առաջ բժիշկները հայտնել են տղային, որ նա հիվանդ է ծանր օնկոլոգիական հիվանդությամբ` ավշահանգույցների լայնացում: Բժիշկները հայտնել են, որ տղային մեկ տարուց քիչ է մնացել ապրելու եւ նրան չի փրկի նույնիսկ բարդ վիրահատությունը: 24-ամյա երիտասարդի իմունային համակարգը թուլանալիս է եղել օր օրի:
Դրանից քիչ ժամանակ անց Ուիլյամն անկարող է դարձել ինքնուրույն շարժվել եւ նույնիսկ խոսել: Չնայած դրան, նրանք Էմմայի հետ իրենց ապագայի ծրագրեր են կազմելիս եղել: Տեսնելով, որ սիրելին այլեւս ունակ չէ իրեն ամուսնության առաջարկ անել` Էմման նախաձեռնությունն իր ձեռքն է վերցրել: Ուիլյամին հաջողվել է ընդամենը սեղմել սիրելի կնոջ ձեռքը` ի պատասխան իր համաձայնության:
Էմման մատանիներ է գնել: Բժիշկները թույլատրել են պսակադրությունը կատարել հենց հիվանդանոցում: Նրանք խոստովանել են, որ դա լուսավոր պահ էր ոչ միայն նորապսակների համար, այլեւ իրենց: “Երբ պսակադրությունից 11 օր անց Ուիլյամը մահացավ, մենք արտասվում էինք Էմմայի հետ”,-ասել են նրանք: