17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

Նախկին “վիա գրան” միայնակ է մնացել /վիդեո/

“Վիա Գրա” խմբի անդամ Վերա Բրեժնեւան բաժանվել է ամուսնուց` ուկրաինացի օլիգարխ Միխայիլ Կիպերմանից: Ապահարզանի մասին լուրերն սկսեցին հայտնվել մամուլում դեռեւս այն ժամանակ, երբ լրագրողները նկատել էին, որ Վերան դադարել է կրել ամուսնական մատանին: Երգչուհին հայտարարել է, որ իրենք բաժանվել են դեռեւս մի քանի ամիս առաջ, սակայն պատճառների մասին որեւէ բան չի ասել:

Բրեժնեւան եւ Կիպերմանն ամուսնացել են 2006-ին: Երգչուհին  պաշտոնապես գրանցվել է ամուսնու ազգանունով: Լուրեր էին շրջում, որ նա նույնիսկ Հուդաիզմ է ընդունել, որպեսզի ավելի մոտ լինի սիրելիին եւ դուր գա նրա ընտանիքին: Սակայն, ինչպես երեւում է, այդ ամենը չի օգնել երգչուհուն, նրանց հարաբերությունները խզվել են:

Կիպերմանը եւ Բրեժնեւան դուստր ունեն` Սառան: Երգչուհին դաստիարակում է նաեւ իր մյուս դստերը` 12-ամյա Սոնյային:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ