Տղամարդը մահացել է մի քանի տասնյակ խավարասերներ ուտելուց հետո

ԱՄՆ-ում խավարասերներ ուտելու մրցույթն ավարտվել է հաղթողի մահով:
Ֆլորիդա նահանգում 32-ամյա Ռիչարդ Արչբոլդը մի քանի տասնյակ խոշոր խավարասերներ է կերել, իսկ մրցույթում հաղթող ճանաչվելուց մի քանի րոպե հետո մահացել է: Տարօրինակ մրցույթն էլ առավել տարօրինակ գլխավոր մրցանակ է ունեցել` կենդանի վիշապօձ:
Ականատեսները պատմել են իրավապահ մարմիններին, որ տղամարդն արդեն պատրաստվել է տուն գնալ, երբ հանկարծակի կորցրել է գիտակցությունը եւ մահացել: Մինչ շտապ օգնության մեքենայի ժամանումը հանդիսատեսը փորձել է նրան առաջին օգնություն ցուցաբերել:
Ռիչարդի մահվան պատճառն առայժմ հայտնի չէ, այն պարզ կլինի բժշկական դատաքննությունից հետո:
Խավարասերներ ուտելու ամենամյա մրցույթն անց է կացվում վերջին մի քանի տարիներին Ֆլորիդա նահանգի Դիրֆիլդ Բիչ կոչվող վայրում: Մրցույթի պատմության մեջ նախկինում երբեւէ մահվան դեպք չի գրանցվել: