04 Օգոստոսի, Երեքշաբթի, 2026
KFC

Աշխատավարձի համար կրակել է 30 հոգու. ծանր վիրավորներ

Հունաստանում գյուղատնտեսական ձեռնարկության ղեկավարի օգնականը կրակել է պակիստանցի եւ բանգլադեշցի գաղթականներին, որոնք գործադուլ են արել` պահանջելով վճարել իրենց 6 ամսվա աշխատավարձը: Տեղի հեռուստաընկերությունների տվյալներով` ասիացիների աշխատանքն այնտեղ ելակ աճեցնելը եւ հավաքելն է:

Դեպքը տեղի է ունեցել “Պելեպոնես” թերակղզում: Ակցիային մասնակցել են շուրջ 200 “բատրակ” Բանգլադեշից: Նրանց ցույցը ցրելու համար “ելակային” ֆիրմայի սեփականատերերից մեկի օգնականը որսորդական հրացանից կրակ է բացել ցուցարաների ուղղությամբ:

Արդյունքում 30 մարդ ծանր վիրավոր է, նրանց անհապաղ հոսպիտալացրել են: Ֆիրմայի սեփականատերը եւ նրա 3 աշխատակիցները ձերբակալվել են: 

KFC

Արխիվ

Օգոստոսի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ