26 Մայիսի, Երկուշաբթի, 2025
KFC

6-ամյա երեխան գողացել է հոր մեքենան

ԱՄՆ-ի Միչիգան նահանգի 6-ամյա բնակիչը գողացել է ծնողների մեքենան եւ ուղեւորվել չինական ռեստորան, որտեղ նախօերին ընթրել է մեծահասակների հետ: 

Երեխային կանգնեցրել են մյուս վարորդները, քանի որ նրա` մեքենա վարելու ոճը տարօրինակ է թվացել: Երբ մեքենան կանգ է առել եւ դուռը բացվել է, պարզվել է, որ ղեկին երեխա է նստած: Նա հայտնել է, որ իրեն ոչ ոք մեքենա վարել չի սովորեցրել, սակայն հրաշքով նրան հաջողվել է 5 կմ վարել մեքենան:

Ճանապարհային նշանին բախվելու արդյունքում մեքենան թեթեւ քերծվածք է ստացել, երեխան չի տուժել: Դեպքի վայր ժամանած ոստիկաններին նա ասել է, որ հայրն է վնասել մեքենան, իսկ ինքը տանում է այն արհեստանոց` վերանորոգման:

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ