19 Հունիսի, Հինգշաբթի, 2025
KFC

Վոլոչկովան հարաբերություններ է պարզում նոր սիրեկանի կնոջ հետ /ֆոտո/

Վերջերս սկանդալային պարուհի Անաստասիա Վոլոչկովան ամենուրեք պարծենում էր իր նոր սիրելիով, սոցցանցերում տեղադրում իրենց ջերմ լուսանկարները եւ հրապարակավ պատմում, թե որքան երջանիկ է: Վոլոչկովայի ընկերը` գործարար Բախտիյար Սալիմովը, եւս ողջ երկրին պատմում էր իր զգացմունքների եւ պարուհու հետ հարաբերությունների մանրամասների մասին:

Սակայն ռոմանտիկ պատմությունը կտրուկ շրջադարձ է կատարել: Հայտնվել է գործարարի օրինական կինը` Նատալի Գանկեւիչը, ով պնդում է, թե իրենք ամուսնու հետ չեն բաժանվել եւ ապրում են մեկ հարկի տակ:

Նաստյան իր հերթին միկրոբլոգում գրել է, թե դա սուտ է, եւ որ ինքը հակված է հավատալ իր սիրելիին, ով հայտնել է, որ բաժանվել է կնոջից: “Տարօրինակ է, երբ իմ սիրելիների նախկին կանայք փորձում են “պարզել” իմ հարաբերությունները` իրենց անձնական կյանքը կառուցելու փոխարեն”,-ինչպես միշտ, երկրպագուների հետ կիսվել է պարուհին:

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ