Դպրոցի կայքում մարմնավաճառության գովազդ

Վորոնեժի դպրոցներից մեկի կայքում դատախազությունը հայտնաբերել է էսկորտ-ծառայությունների գովազդ, ինչպես նաեւ հղում` համապատասխան տեղեկություններով անգլալեզու կայք:
Ռեսուրսը գունեղ ձեւով ներկայացնում է մարմնավաճառությամբ զբաղվող աղջիկների կյանքը, նրանց կենսակերպը, բարձր “աշխատավարձը”, ինքնուրույն ուսման համար վճարելու, մեքենա եւ բնակարան գնելու հնարավորությունը:
Սա առաջին նմանատիպ սկանդալը չէ Վորոնեժում: 2011-ին սկանդալ ծագեց` այդ քաղաքի համալսարանի հետ կապված: Բուհի ֆորումում պոռնոգրաֆիկ բնույթի հայտարարություն էր հայտնվել:
Մեկ տարի առաջ դատախազությունը դպրոցների կայքերի ստուգում էր անցկացրել: Այն ժամանակ դպրոցների ղեկավարությունը հայտնել էր, որ կառավարությունն ստիպում է դպրոցներին կայք բացել, սակայն համապատասխան միջոցներ չի տրամադրում դրա համար, այդ պատճառով էլ դպրոցներն ստիպված են օգտվել անվճար հոսթինգներից: