Սոբչակը հրապարակավ վիրավորել է Վալերիային /ֆոտո/
Ռուսական շոու-բիզնեսում ոչ մի իրադարձություն չի անցնում առանց Քսենիա Սոբչակի մեկնաբանությունների: Դրանք, իհարկե, սրամիտ են, սակայն միաժամաակ բավականին կոշտ: Հենց այդ պատճառով էլ սկանդալային հաղորդավարուհին եւ հայտնի ընդդիմադիրը բազմաթիվ թշնամիներ է ձեռք բերել:
Այս անգամ հերթը երգչուհի Վալերիայինն էր, ով օրերս “ժողովրդական արտիստ”-ի կոչման է արժանացել: “Արդյոք կապված է դա նրա քաղաքական ելույթների կամ “վստահված անձի” հետ…ոչ, ինչ եք ասում, ամոթ է..”,-գրել է Քսենիան իր միկրբլոգում: Հաղորդավարուհին հավանաբար ակնարկել է Վալերիայի` “Единая Россия”-ի 2012-ի նախընտրական քարոզարշավին մասնակցելու փաստը:
Վալերիան, իր հերթին, չի պատասխանել Սոբչակին, քանի որ բոլորը գիտեն` դա ինչ վտանգավոր է:
Ի դեպ, սա առաջին անգամը չէ, որ Սոբչակը վիրավորում է երգչուհուն: Մի քանի ամիս առաջ նա համացանցում Վալերիային հեգնանքով անվանել էր ”ռուսական Մադոննա” եւ ծաղրել նրան: