07 Մայիսի, Երեքշաբթի, 2024
KFC

2 տարի կորած մեքենան անվնաս վերադարձրել են տիրոջը

Գերմանական ոստիկանությունը Մյունխենի բնակչին է վերադարձել նրա ավտոմեքենան, որը տղամարդը 2 տարի առաջ թողել է ավտոկանգառում, սակայն մոռացել է` որ կանգառում: Պարզվել է, որ մեքենան հայտնվել է 4 կմ հեռավորության վրա այն վայրից, որտեղ 2 տարի առաջ թողել է գերմանացին:

Ոստիկանները նշել են, որ Մյուխենի բնակիչը 2010-ի դեկտեմբերին կանգնեցրել է մեքենան կանգառում, իսկ ինքը գնացել է զվարճանալու: Երեկոյի ընթացքում նա չափազանց շատ է խմել եւ հաջորդ օրը չի կարողացել գտնել իր մեքենան: Նա ոստիկանություն է դիմել եւ հայտնել, որ իր մեքենան անհետացել է:

Վերջերս մի ոստիկան փողոցում քայլելիս նկատել է, որ կանգնեցված մեքենաներից մեկի տեխսպասարկման կտրոնի ժամկետն անցած է: Նա գործընկերներին է հայտնել մեքենայի համարը եւ պարզվել է, որ այն անհետացած մեքենաների ցանկում է:

Մեքենայի տիրոջը հայտնել են հաճելի անակնկալը: Պարզվել է, որ 2 տարի ավտոկանգառում մնալու ընթացքում մեքենայից ոչինչ չի կորել:

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ