06 Հունիսի, Ուրբաթ, 2025
KFC

Սեքսից կախվածությունը հոգեկան շեղում է համարվում

Կալիֆորնիայի համալսարանի գիտնականներն առաջարկել են Ամերիկայի հոգեբուժական ասոցացիային գերսեքսուալությունը հոգեկան շեղումների շարքին դասել, գրում է “Glob-news”-ը: Հետազոտության հեղինակները գերսեքսուալ շեղումը բնորոշում են որպես “ինտենսիվ եւ պարբերական սեքսուալ ֆանտազիաներ, սեքսուալ պահվածք եւ սեքսուալ գրգռվածություն”, որը մարդկանց մոտ շարունակվում է կես տարի եւ խանգարում նրանց առօրյա կյանքին:

Ուսումնասիրության հեղինակ Ռորի Ռիդի խոսքով` սեքսից կախվածության մեջ գտնվող մարդիկ գիտակցում են իրենց արարքների հետեւանքները, սակայն սեքսուալ բավարարվածության պահանջմունքը նրանց համար առաջնային է դառնում: “Նրանք ընտրում են սեքսը նույնիսկ այն ժամանակ, երբ այն կարող է լուրջ խնդիրների պատճառ դառնալ, օրինակ` հարազատների հետ հարաբերությունների խզման կամ աշխատանքից ազատվելու”,-նշել է նա:

Գիտնականներն այս եզրակացությանն են եկել` ուսումնասիրելով հոգեբուժարանների շուրջ 200 հիվանդների, որոնք հայտնվել են այդ հաստատությունում` առանց իմանալու ուղղորդման պատճառները: Նրանցից 150-ը սեքսուալ շեղումներ են ունեցել: Վերոնշյալ բնորոշումն օգտագործելով` հիվանդներից 134-ի մոտ “գերսեքսուալության շեղում” են ախտորոշել:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ