16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Պուգաչովայի երկրպագուհին պատրաստ է ծննդաբերել նրա համար

Ալլա Պուգաչովայի երկրպագուհիներից մեկը պատրաստակամություն է հայտնել փոխնակ մայր դառնալ երգչուհու եւ նրա ամուսին Մաքսիմ Գալկինի երեխայի համար: Մարինա անունով 23-ամյա աղջիկն այդ մասին հայտարարել է “НТВ” հեռուստաալիքի եթերում: Նա խոստովանել է, որ մանկուց հիացած է Պուգաչովայով եւ նրան լեգենդար երգչուհի ու իսկական կին է համարում, սակայն իր կուռքի համար երեխա կունենա ոչ թե անվճար, այլ միլիոն ռուբլու դիմաց: Ներկայումս նա բժշկական հետազոտության է ենթարկվում` փոխնակ  մայր դառնալու թույլտվություն ստանալու համար:

Պուգաչովան առայժմ չի մեկնաբանել այս տեղեկությունը: Նա ընդհանրապես հրաժարվում է մեկնաբանել մայրանալու իր ցանկության մասին լուրերը:

Նախորդ ամուսնուց` Ֆիլիպ Կիրկորովից, Պրիմադոննան այդպես էլ չկարողացավ երեխա ունենալ: 15 տարի առաջ նա ավելի քան 4 ամիս անկողնային ռեժիմ պահպանեց, սակայն երեխային փրկել չստացվեց, վիժումն անխուսափելի էր:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ