04 Հուլիսի, Ուրբաթ, 2025
KFC

Ժաննա Ֆրիսկեն ինքնատիպ անուն է մտածել իր առաջնեկի համար

Ժաննա Ֆրիսկեն արդեն մի քանի ամիս բնակվում է Մայամիում եւ ծննդաբերության է պատրաստվում: Երգչուհու առաջնեկը կծնվի քաղաքի ամենահայտնի կլինիկաներից մեկում` “Mount Sinai Medical Center”-ում: Ժաննայի առողջությանը հետեւում է գինեկոլոգ Սեմյոն Ցինկերը Օդեսայից: Նա էլ կընդունի ծննդաբերությունը: Երգչուհին չափազանց գոհ է իր զվարճալի բժշկից եւ համզոված է, որ “ծննդաբերելու է եւ զվարճանալու”: Մինչ հղիության ավարտը եւ ծննդաբերությունը Ժաննայի վրա կարժենան ընդամենը 6 հազար դոլար:

Այս մասին հայտնի է դարձել Ժաննայի ընկերուհու` հաղորդավարուհի Լերա Կուդրյավցեւայի շնորհիվ, ով Մայամիում հանգստանալու ընթացքում հասցրել է Անդրեյ Մալախխովին հյուրընկալել, այցելել Ֆիլիպ Կիրկորովին եւ Ժաննա Ֆրիսկեին եւ տեղեկացել բոլոր նորությունների մասին: Հաղորդավարուհին նույնիսկ չի էլ թաքցրել, թե ինչ յուրօրինակ անուն է Ժաննան մտածել իր առաջնեկի համար` Պլատոն:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ