01 Հոկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Աստծո խոսքը` զուգարանի թղթի վրա

Ֆիննական մի ընկերություն պատահմամբ զուգարանի թուղթ է արտադրել` աստվածաշնչյան մեջբերումներով: Նորվեգիայում, Շվեդիայում եւ Դանիայում վաճառված “Lambi” զուգարանի թղթի վրա են հայտնվել տողեր Մատթեոսի Ավետարանից: Մեջբերվել են Հիսուսի խոսքերը Լեռան քարոզից` “Որտեղ ձեր գանձն է, այնտեղ էլ ձեր սիրտը կլինի”:

Թուղթն արտադրող “Metsa Tissue” ընկերությունը բացատրել է, որ իրենք մտադիր են եղել թղթի վրա սիրո մասին տողեր տպել, իսկ տվյալ մեջբերումները նրանց հուշել են “Facebook” սոցցանցի օգտատերերը: Այն մասին, որ թղթի վրա աստվածաշնչյան տողեր են տպվել, ղեկավարությունն իբր թե իմացել է արտադրելուց հետո, երբ իրենց ապրանքատեսակից օգտվող որոշ մարդիկ վրդովմունք են արտահայտել: 

Այդ կապակցությամբ վրդովմունք է արտահայտել նաեւ եպիսկոպոսը, ով նշել է, որ աստվածաշնչյան բառերի տեղը զուգարանի թղթի վրա չէ եւ որ դա վատ ճաշակի եւ հարգանքի բացակայության նշան է: Ի պատասխան ընկերության ներակայացուցիչն արդարացել է, թե մարդկանց ուրախացնում է զուգարանում հաճելի բաներ կարդալը, եւ իրենց նպատակը բնավ քարոզչությունը չի եղել:

Ընկերությունը բացի զուգարանի թղթից նաեւ անձեռոցիկներ է արտադրում: Թղթի մակերեսն օգտագործվում է տարբեր տեքստեր տեղադրելու նպատակով: Երբեմն այն հաջողված գովազդ է դառնում:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ