16 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հավատացյալ կինը մեկ տարի ապրել է աստվածաշնչյան կանոններով /ֆոտո/

ՌեյչելԱվետարանչական եկեղեցու հետեւորդ ԱՄՆ բնակչուհի Ռեյչել Հելդ Իվանսը մեկ տարի ապրել է Հին կտակարանի 3-րդ` Ղեւտական գրքի կանոնակարգով: 3-րդ գիրքը նվիրված է կյանքի կրոնական կողմին:

Կանոնների համաձայն` Ռեյչելը չի կտրել մազերը, քայլել է ծածկված գլխով, ինքն է կարել իր զգեստները եւ ամուսնուն “տեր” է կոչել: Աստվածաշնչյան կանոններին հետեւելն ամենադժվարը եղել է դաշտանային ցիկլի օրերին: Ամեն ամիս մի քանի օր Ռեյչելն ընդհանրապես չի դիպչել ամուսնուն, քնել է բակում` վրանի մեջ, եւ նստելու համար նախատեսված հատուկ բարձ է վերցրել իր հետ:

Իր փորձի ավարտին Ռեյչելը գիրք է գրել` “A Year of Biblical Womanhood” վերնագրով, որը շուտով կհայտնվի ԱՄՆ-ի խանութներում: հետաքրքիրն այն է, որ ԱՄՆ-ի ամենամեծ քրիստոնեական գրախանութը հրաժարվել է գիրքը վերցնել վաճառքի, քանի որ այնտեղ մի քանի անգամ կրկնվում են կնոջ սեռական օրգանների անվանումները:

Ռեյչելի խոսքով` իր փորձի եւ գրքի իմաստը  նրանում է, որ ժամանակակից հավատացյալ մարդիկ նույնիսկ մանրուքներում հետեւում են աստվածաշնչի  միայն այն մասերին, որոնք իրենց ձեռնտու են:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ