06 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

16-ամյա պատանին ծերունու տեսք ունի /ֆոտո/

տղա3տղա2տղա1տղա16-ամյա Դեւին Սկալիոնը տառապում է յուրօրինակ եւ մահացու գենետիկ հիվանդությամբ, որն արագացնում է ծերացման գործընթացը երեխաների եւ դեռահասների մոտ: 6 տարեկանում տղայի մոտ արդեն 2 անգամ արյան զեղում է տեղի ունեցել: Տեղաշարժվելու համար նրան հատուկ սայլակ է անհրաժեշտ:

Վերջերս բժիշկները գիտական փորձ են անցկացնում 28 երեխաների հետ, որոնք տառապում են այդ հիվանդությամբ: Գիտնականները երեխաներին դեղամիջոց են ներարկում, որը դանդաղեցնում է, իսկ որոշ դեպքերում ընդհանրապես ոչնչացնում է հիվանդության բացասական դրսեւորումները: 16-ամյա Դեւինը եւս մասնակցում է փորձին եւ նրա մոտ արդեն դրական փոփոխություն է նկատվում:

Բժիշկների կողմից առաջին անգամ ներկայացված քաղցկեղի դեմ դեղամիջոցը կարող է հուսադրող լինել տղայի հիվանդության բուժման համար: Փորձի սկզբում տղան ընդամենը 10 կգ է կշռել, իսկ այժմ արդեն 14 կգ է: Նրա սնվելը, շարժունակությունը եւ քնելը նույնպես նորմալացել են: Հարկ է նշել, որ նշված հիվանդությամբ տառապող երեխաները մահանում են հիմնականում 13 տարեկանում սրտի կաթվածից: Հիմնականում նշվում է 7-27 տարեկանն ընկած հատվածը, սակայն չափահաս տարիքին հասնելը շատ հազվադեպ է լինում:

 

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ