18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

22-ամյա աղջկա թիրախը 11 տարեկանից տղամարդիկ են

22-ամյա բրիտանուհի Էլիզաբեթ Ջոնսը 16 ամիս կանցկացնի ճաղերի ետեւում խաբեության համար: 10 տարի շարունակ նա գրեթե ամեն տարի անհանգստացրել է ոստիկանությանը` սուտ վկայություն տալով տղամարդկանց դեմ: 

Իր ողջ քրեական պատմության ընթացքում Սաութհեմփթոնի բնակչուհին 11 հայց է ներկայացրել ոստիկանություն` հայտնելով, թե իբր իրեն բռնաբարել են: Ընդ որում, առաջին անգամ նա իր սուտ պատմությունը ոստիկաններին է ներկայացրել 13 տարեկանում: 

Գործի հետաքննության ընթացքում նա խոստովանել է իր մեղքը` ասելով, որ վերջին դեպքում ինքը զրպարտել է իր “զոհին” անձնական հակակրանքի պատճառով: Չնայած որ Ջոնսի խղճին արդեն տասնյակ այդպիսի արդարացումներ կային, ոստիկանությունն ամենայն լրջությամբ է մոտեցել նրա վերջին հայցին եւս:

Միայն “մեղադրյալին” 9 ժամ հարցաքննելուց եւ տեսախցիկների ձայնագրությունը դիտելուց հետո են քննիչները համոզվել, որ իրականում ոչ մի հարձակում կամ բռնություն չի էլ եղել:

Սուտասան-ռեկորդսմեն աղջկա փաստաբանը նշել է, որ իր հաճախորդը ծանր մանկություն է ունեցել: Նա մեծացել է իրեն որդեգրած ընտանիքում եւ հոգեբանական տրավմա է ստացել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ