Ի՞նչ է թաքնված տղամարդու գրկախառնության տակ
Տղամարդիկ, որպես կանոն, կորցնում են խոսելու ունակությունը այն իրավիճակներում, երբ պետք է զգացմունքներից խոսել: Սակայն մյուս կողմից, նրանց ոչ ոք չի ստիպում, եթե չեն ուզում խոսել, ուրեմն պետք էլ չէ: Դուք առանց խոստովանելու էլ կարող եք հասկանալ տղամարդու վերաբերմունքը ձեր հանդեպ, եթե ուշադիր լինեք, թե ինչպես է նա ձեզ գրկում:
Եթե տղամարդը ձեզ գրկում է ետեւից, ընդ որում` ձեռքերը խաչում է ձեր կրծքավանդակի վրա, ապա իմացեք` նա խենթանում է ձեզ համար: Ինքն էլ վաղուց գիտի, որ սիրում է ձեզ եւ պատրաստվում է խոստովանել: Այնպես որ եթե դուք այլեւս չեք կարողանում սպասել նրա խոստովանությանը, ապա կարող եք նախաձեռնությունը ձեր ձեռքը վերցնել: Մասնագետների կարծիքով` եթե տղամարդը կնոջը գրկում է ետեւից, ապա նրա մտադրություններն ամենալուրջն են: Եթե գրկախառնվելու ընթացքում նա ձեռքով շոյում է ձեր մեջքը, ապա դա խոսում է ձեր հանդեպ նուրբ զգացմունքներ ուենալու մասին: Դուք նրա համար մոտ մարդ եք եւ նա արդեն պատրաստ է անցնել հարաբերությունների հաջորդ փուլ:
Եթե գրկախառնության ժամանակ նա ամուր հպվում է ձեզ, ապա դա առաջին ազդանշանն է, որ նա ձեզ ցանկանում է: Եթե դուք դեռեւս միասին գիշեր չեք անցկացրել, ուրեմն ինտիմ հարաբերությունները “սարերի ետեւում չեն”: Սակայն եթե դուք արդեն բավական ժամանակ միասին եք, ապա նման գրկախառնությունը կարող է նշանակել այն, որ տղամարդը պատրաստ է քայլ անել առաջ: