Մադոննան վիրավորել է Դեմի Մուրին /ֆոտո/
Հոլիվուդյան աստղ Դեմի Մուրը եւ փոփ թագուհի Մադոննան երկար ժամանակ մտերիմ ընկերուհիներ էին, սակայն կարծես թե նրանց ընկերության վերջը կդրվի, եւ դրանում մեղավոր է դերասան Էշթոն Քետչերը, ով դեռեւս Դեմիի ամուսինն է:
Ամեն տարի Մադոննան երեկույթ է կազմակերպում “Օսկարի” մրցանակաբաշխությունից հետո: Երեկույթի տիրուհու պարտականությունները նրա հետ հաճույքով կիսում էր Դեմի Մուրը:
Այս տարի, սակայն, ամեն ինչ փոխվել էր: Մադոննայի մոտ են հավաքվել Ջոն Տրավոլտան, Բրդելի Կուպերը, Դենիել Դեյ-Լյուիսը, Չենինգ Տատումը, Էն Հեթըուեյը, Ռայան Գոսլինգը, Եվա Մենդեսը եւ այլ հայտնի դեմքեր, սակայն հին ընկերուհին չկար: Նրա փոխարեն Մադոննան հրավիրել է Էշթոն Քետչերին: Բոլոր ներկաների կարծիքով` դա բացահայտ վիրավորանք էր Դեմի Մուրի նկատմամբ:
Դեմիի եւ Էշթոնի բաժանումից հետո հնարավոր չէր ամուսիններին համատեղ հրավիրել երեկույթին, Մադոննան նախընտրել է Էշթոնին: Նրան դուր են գալիս երիտասարդի հումորի զգացումը եւ դերասանական տաղանդը: