25 Դեկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Սումգայիթ` ցեղասպանություն. նյարդերից թույլ անձանց խորհուրդ չի տրվում /վիդեո/

Քառորդ դար առաջ այն ժամանակվա Ադրբեջանական ՍՍՀ-ի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության նկատմամբ ցեղասպանության դաժան ակտ իրագործվեց: 1988-ի փետրվարի 26-28-ին սպանվեց 30 հայ (իրական տվյալներով` զգալիորեն ավելի շատ), որը 1948-ի դեկտեմբերի 9-ին ընդունած ՄԱԿ-ի Կոնվենցիայի համաձայն չի կարող չհամարվել ցեղասպանություն:

Ինչպես վկայում են փաստերը, ցեղասպանության այդ ակտը գաղափարական եւ հոգեբանական տեսանկյուններից մանրամասնորեն կազմակերպված եւ ծրագրված է եղել` քաղաքի կուսակցական եւ այլ չինովնիկների կողմից` բարձրաստիճան պաշտոնյաների դրդմամբ: Խոսքն այսպես կոչված “հակահայկական հավաքների” մասին է, որոնք փետրվարի 26-28-ն իրականացվում էին Սումգայիթի կենտրոնական հրապարակում:

Այդ օրերին Սովետական Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի գլխավոր քարտուղար Միխայիլ Գորբաչյովը հայերին եւ ադրբեջանցիներին դիմում էր խելամտորեն գործելու կոչով, սակայն այդ ընթացքում քաղաքում արդեն սպանում էին հայերին իրենց իսկ բնակարաններում եւ նույնիսկ փողոցներում: Զոհերի թվում եւ նորածին երեխաներ էին եւ տարեց մարդիկ: Եղել են նաեւ դեպքեր, երբ նորածիններին նետել են ծննդատան պատուհաններից:

Փետրվարի 27-ին այսպես կոչված “ցույցն” ավարտվեց նրանով, որ Սումգայիթի քաղաքային կուսակցական կոմիտեի առաջին քարտուղար Մուսլիմ-Զադեն իր ետեւից տարավ ադրբեջանցիների ամբոխը` արդեն իսկ զինված դանակներով, երկաթներով, որը բաժանվեց խմբերի, որոնք էլ հարձակվեցին հայերի բնակարանների վրա: Ակտիվիստներից մեկի դատական գործում նշված տվյալների համաձայն միայն մեկ թաղամասի վրա հարձակվողները շուրջ 400 հոգի են եղել:

Պետական պաշտոնյանները եւ որոշ խարդախներ ջարդերից հետո, երբ Սումգայիթում արդեն ոչ մի հայ չէր մնացել, սկսեցին հետապնդել նրանց, ովքեր փրկել էին հայերին` սումգայիթյան դահիճներին հերոսացնելով: Եթե ողբերգությունից հետո ադրբեջանական ինտելեգենցիան եւ պետական ԶԼՄ-ները սահմանփակվում էին լռությամբ կամ կատարվածը մոռանալու կոչերով, ապա որոշ ժամանակ անց նրանք ընդհանրապես խեղաթյուրեցին կատարված դեպքերը եւ իրականությունը` հայտարարելով, թե հայերն են մեղավոր կատարվածում:

Մինչ օրս դաժան հանցագործության պատասխանատուները պատիժ չեն կրել եւ դեռեւս չի մարել արդարության վերականգնման հույսը: Հարկ է ընդգծել, որ վաղեմության ժամկետը չի տարածվում ցեղասպանությունների վրա: Սումգայիթյան ջարդերը եւ որեւէ մեկ այլ ցեղասպանություն չի կարող եւ չի մոռացվելու, իսկ մեղավորները պիտի պատժվեն:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ