Արտագաղթի համար լավագույն 5 երկրները /ֆոտո/
Մասնագետները ներկայացրել են իմիգրացիոն քաղաքականությամբ լավագույն 5 երկրները, որտեղ անշարժ գույք գնելը հիմնական պայմանն է քաղաքացիություն կամ ժամանակավոր բնակության թուլտվություն ստանալու համար:
1. Կարիբյան ծովի կղզիների վրա գտնվող Սենթ Քիթս եւ Նեւիս պետությունը 2-րդ քաղաքացիություն ստանալու ամենաարագ միջոցն է առաջարկում: 400 հազար դոլար արժողությամբ անշարժ գույք գնելու դեպքում գնորդը 3-4 ամիս անց քաղաքացիություն է ստանում, որը թույլ է տալիս առանց վիզայի ուղեւորվել Կանադա, Մեծ Բրիտանիա, Իռլանդիա, Շենգենյան գոտու երկրներ, Բրիտանական համագործակցության անդամ-երկրների մեծ մասը:
2. Լատվիայում ներկա պահին գործում է անշարժ գույքի նվազագույն արժեքը, որը գնելու դեպքում տրվում է նաեւ երկրում օրինական բնակվելու թույլտվություն: Ռիգայում, Յուրմալայում, Ռիգայի տարածքում այն 140 հազար եվրո է, այդ տարածքներից դուրս` 72 հազար: Օրինական բնակվելու թույլտվություն տրվում է 5 տարի անց, եթե գույքը դեռեւս պատկանում է գնորդին, իսկ քաղաքացիություն` 10 տարի անց, ընդ որւոմ` այդ տարիների ընթացքում պարտադիր չէ բնակվել երկրում:
3. Իսպանիան նախատեսում է այս տարի օրինական բնակության փաստաթուղթ տրամադրել նրանց, ովքեր երկրում 160 հազար եվրո արժողությամբ անշարժ գույք կգնեն: Գնումից 5 տարի անց հնարավոր է ստանալ օրինական բնակության փաստաթուղթ, իսկ 10 տարի անց` Իսպանիայի քաղաքացիություն: Այդ անձինք կարող են առանց վիզայի երթեւեկել Շենգենյան գոտու երկրներում:
4. Պանամայում ավելի 300 հազար դոլար արժողությամբ գույք գնելու դեպքում միանգամից ստանում են օրինական բնակության փաստաթուղթ: Երկրում 5 տարի մշտական բնակություն հաստատելու դեպքում անձն ստանում է քաղաքացիություն եւ կարող է առանց վիզայի աշխարհի 34 երկիր մեկնել:
5. Պորտուգալիայում օտարերկրացիներին օրինական բնակության փաստաթուղթ կտրվի 500 հազար դոլար արժողությամբ գույք գնելու դեպքում, իսկ քաղաքացիության համար կարող է դիմել երկրում 6 տարի բնակվելուց հետո: Օրինական բնակության փաստաթուղթ ունենալու դեպքում հնարավոր է առանց վիզայի երթեւեկել Շենգենյան գոտու երկրներում: