12-ամյա տղան խանութ է կողոպտել` մարմնավաճառուհիների հետ զվարճանալու համար
Դատարանը կարգադրել է Գեորգիեւսկի 12-ամյա բնակիչ Արտյոմին եռամյա հատուկ դպրոց անցնել, գրում է “LifeNews”-ը:
Անչափահաս դատապարտյալի խոսքերով, նա որոշել է գնալ Պյատիգորսկ, որպեսզի գումար հայթայթի եւ “մի քիչ զվարճանա աղջիկների հետ”: Հասնելով այնտեղ` Արտյոմը մտնում է “Մագնիս” խանութը, եւ մինչ գանձապահը խոսելիս է եղել հաճախորդի հետ, նա դարակից վերցրել է հինգ հազարանոց թղթադրամների կապոցը, որը կազմել է 40 հազար ռուբլի, եւ փախել: Սակայն երիտասարդ կողոպտչին այդքանը բավական չի եղել, նա մի քանի անցորդների է եւս կողոպտել, որից հետո երթուղայինով վերադարձել է հայրենի Գեորգիեւսկ:
Կողոպտիչը, զանգելով ընկերներին, տեղեկացրել է, որ իր մոտ գումար է հայտնվել, որը կարող են վատնել: “Մենք աղջիկներ հրավիրեցինք մեզ հետ սաունա”,-պատմել է Արտյոմը: Նրանք համար են վերցրել, որտեղ 2 օր զվարճացել են: Այդ ընթացքում նրանք 150 հազար ռուբլի են ծախսել:
Արտյոմի հարազատ եղբայրն այդ ժամանակ ոստիկանություն է դիմում եղբոր անհետացման պատճառով: Շուտով, աշխատակիցները տեսնելով տղային փողոցում, ձերբակալում են նրան: