Գոռը` “Եվրատեսիլից” առաջ
”Դորիանս” խմբի մենակատար Գոռ Սուջյանը, ով Հայաստանը ներկայացնելու է ”Եվրատեսիլ-2013”-ում, մրցույթի համար երգ է պատրաստել: Այս մասին Henaran.am-ին պատմեց Գոռը:
Հետաքրքրվեցինք` ինչի մասին է երգը, ինչ ոճի մեջ է գրված, սակայն նա դեռևս չցանկացավ բացել փակագծերը. ”Հիմա չեմ ուզի բացահայտեմ, անպայման կիմանան դրա մասին, ինքը դեռ փակ ինֆորմացիա է”,-ասաց երգիչը, ընդգծելով, որ շատ կցանկանար հենց այդ երգը կատարել:
”Իհարկե, բնականաբար կուզեինք, որ մեր երգը կատարեինք, բայց այդպիսի ամբիցիաներ չկան”,-ընդգծեց Գոռը: Նա նշեց, որ եթե ուրիշ և ավելի լավ ու համապատասխան երգ լինի, ապա մեծ սիրով այդ երգը կկատարի:
Ծանո՞թ է առաջարկված երգերին: ”Այո, կան լավ երգեր, բավական լավ երգեր, արտասահմանից ուղարկված երգեր էլ կան”,-ասաց Գոռը:
Նշենք, որ Հանրային հեռուստաընկերության որոշման համաձայն` Հայաստանը Շվեդիայում կայանալիք Եվրատեսիլ 2013-ի մրցույթում ներկայացնելու է ՛՛Դորիանս՛՛ խմբի մենակատար Գոռ Սուջյանը: Մրցույթին ներկայացվելիք երգի ընտրությունը կայանալու է մարտի 2-ին: