18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

“Ամուսնական պարտականությունը” կարող է իմպոտենցիա առաջացնել եւ դավաճանության դրդել

Որոշակի ժամանակ սեքսով զբաղվելու անհրաժեշտությունը կարող է էրեկցիայի հետ կապված խնդիրների պատճառ դառնալ: Բացի այդ, ժամանակից կախվածությունը կարող է մեծացնել ամուսնական դավաճանության հավանականությունը: 

Գիտնականներն ուսումնասիրություն են անցկացրել 400 տղամարդկանց շրջանում, որոնք օգտագործել են “պատվերով սեքսի” մեթոդը` երեխա ունենալու նպատակով: Սակայն ժամանակի ընթացքում պարզվել է, որ կոնկրետ ժամանակահատվածում ամուսնական պարտականությունը կատարելը բացասաբար է անդրադարձել տղամարդկանց սեռական ֆունկցիաների, ինչպես նաեւ իրենց զուգընկերուհու հետ սեքսով զբաղվելու ցանկության վրա: 

Գիտնականներն այս երեւույթը բացատրում են սթրեսի առկայությամբ: Քանի որ հայտնի է, որ սթրեսի հորմոն կորտիզոլի մակարդակի բարձրացման հետեւանքով նվազում է տեստոստերոն սեռական հորմոնի մակարդակը, որն էլ պատասխանատու է լիբիդոյի եւ սեքսուալ ֆունկցիաների համար: 

Բացի այդ, որքան հաճախ են տղամարդուն ստիպել սեքսով զբաղվել, այնքան շատ է նա հակվել ամուսնական դավաճանության:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ