18 Սեպտեմբերի, Հինգշաբթի, 2025
KFC

Սքարլեթ Յոհանսոնը ամուսնանո՞ւմ է

Հոլիվուդյան դերասանուհի Սքարլեթ Յոհանսոնը, ով “բոյֆրենդներին” ավելի հաճախ է փոխում, քան ձեռնոցները, մի անգամ նույնիսկ հայտարարել է, որ չի ուզում անգամ լսել մշտական հարաբերությունների մասին: 

Սակայն վերջերս պապարացցիները ենթադրում են, որ դերասանուհու հարաբերությունները հերթական երկրպագուի հետ լուրջ են, քանի որ Սքարլեթի մատնեմատին վիթխարի չափսերի ադամանդներով մատանի կա: Հավանաբար այն դերասանուհուն նվիրել է նրա ընկերը` ֆրանսիացի լրագրող Ռոման Դաուրիակը:

Ի դեպ, հայտնիների նշանադրություններ կանխատեսող մասնագետները բազմաթիվ անգամներ սխալվել են: Օրինակ` Քեթի Փերիի մատանին նշանադրության մատանի էին համարել, սակայն պարզվեց, որ այն պարզապես Ջոն Մայերի նվերն է սբ. Վալենտինի տոնի առթիվ: Իսկ հարսանիքի մասին զույգը դեռեւս չի էլ մտածում:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ