Սեքսուալ ներքնազգեստով եւ բարձրակրունկ կոշիկներով կնոջ հետ սեքսով զբաղվելը
Սեքսուալ ներքնազգեստով եւ բարձրակրունկ կոշիկներով կնոջ հետ սեքսով զբաղվելը պակաս գրգռիչ չէ տղամարդկանց համար, քան վիագրան: Նման եզրակացության են եկել ավստրալացի հետազոտողները` հարցումներ կատարելով 25-50 տարեկան շուրջ 2 հազար մարդկանց շրջանում:
Ուժեղ սեռի ներկայացուցիչները խոստովանել են, որ եթե իրենց զուգընկերուհին կրում է զուգագուլպաներ, սեքսուալ վարտիքներ, ժանյակներով կորսետներ, ինչպես նաեւ բարձրակրունկ կոշիկներ, ապա նրանց “կեսերն” ավելի արագ են գրգռվում. էրեկցիայի հետ խնդիրներ չեն լինում, իսկ հենց սեռական ակտը “բուռն” եւ “վառ” է անցնում` մաքսիմալ հաճույք պատճառելով երկուսին էլ: Եվ այդ ամենը տեղի է ունենում առանց որեւէ խթանի` ալկոհոլի, վիագրայի:
Բացի այդ, տղամարդիկ խոստովանել են նաեւ, որ կնոջը տեսնելով սեքսուալ հագուստով` իրենք ավելի ուժեղ, լավատես եւ նպատակասլաց են դառնում: Գիտնականները պարզաբանում են, որ դա կապված է արական տեստոստերոն հորմոնի` արյան մեջ արտանետման հետ:
Այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ են տալիս զույգերին համապատասխան աքսեսուարներով սեքսով զբաղվել եւ միմյանց “երես տալ” սեքսուալ հագուստներով: