08 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Սուրբ Վալենտինը Սոֆի Մխեյանին երջանիկ պահեր է պարգեւել

Երգչուհի Սոֆի Մխեյանը սիրում է Սուրբ Վալենտինի տոնը, սակայն նախընտրում է հայերի սիրո տոնը` Սուրբ Սարգիսը: ”Չի կարելի ասել, որ չենք սիրում, բայց այն մերը չի, այլ ուղղակի ընդունված է` բոլորը այդ օրը շնորհավորում են միմյանց, ես էլ այդ թվում”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց երգչուհին: Երգչուհին հունվարի 26-ին է տոնել սիրո օրը, ոչ թե այսօր: Սոֆին մեզ հայտնեց, որ ինքը մի քանի ”վալենտիկա” է պատրաստել և նվիրել: Միաժամանակ նա ևս բազմաթիվ շնորհավորանքներ ու նվերներ է ստացել` տոնի կապակցությամբ:

Սոֆիից հետաքրքրվեցինք` երբեւիցե եղել է նվեր, որ ստացել է փետրվարի 14-ին ու հիշում է մինչ օրս: Սոֆին նախ դժվարացավ հիշել, ապա մտաբերեց. ”Վալենտինի օրվա հետ կապված այն նվերն էր, որը ես վաստակեցի իմ նամակով: Այն ժամանակ առաջին քայլերս էի կատարում, նամակ գրեցի ու ուղարկեցի ”Ռուբիկոն” ծրագիր”: Ծրագիրն ուղեգիր էր խոստանում այն մասնակցին, ով լավագույն ձևով կներկայացնի, թե ինչպես է ցանկանում անցկացնել Սուրբ Վալենտինի տոնը:

”Գրեցի միայն Սոֆի նամակի վրա, նույնիսկ ազգանունս չգրեցի ու համար թողեցի, թե ինչպես ես կուզենայի անցկացնել այդ օրը, շատ գեղեցիկ շարադրություն գրեցի ու ես հաղթեցի ուղեգիրը: Այդ ժամանակ հնարավորություն ստացա հանգստանալ ”Շարմ” ընկերության, երգի պետական թատրոնի սերնդի հետ Ծաղկաձորում, դա ամենավառ ու ամենահետաքրքիր Վալենտինի օրերից մեկն էր, որ մտաբերեցի:

Այդտեղից է սկսվել իմ ծանոթանալը, ընկերանալը շոու-բիզնեսի ներկայացուցիչների հետ, կարելի է ասել` իմ առաջին քայլերն այդ ժամանակ կատարեցի”,-պատմեց Սոֆի Մխեյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ