23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Հայերը փորձում են ամեն ինչից մի բան պոկել․ ռուս ավտոճանապարհորդի տպավորությունները

Որքան կարժենա Հայաստանով ավտոուղեւորությունը։ Այս հարցը փորձել է պարզել ռուս լրագրող Կոնստատնին Գուսեւը եւ իր նկատառումները ներկայացրել avtovzglyad.ru-ում հրապարակված իր հոդվածում։

2388690d487a036da05b7509661d369e

«Վրաստան մտնելիս սահմանապահներն ու մաքսայինի աշխատակիցները պարզապես ուրախությունից փայլում են, երբ ավտոմեքենայով մարդ են տեսնում, ով պատրաստվում էիրենց երկրում որոշակի քանակությամբ գումար թողնել: Եվ ոչ մի ապահովագրության եւ ճանապարհային վճարի մասին այստեղ խոսք չկա: Իսկ Հայաստանն անհապաղ ճանապարհորդին տեղեկացնում է ապահովագրության եւ տրանսպորտային միջոցի հարկի մասին։ Երկրից դուրս գալուց էլ ես ստիպված վճարել, ավելի կոնկրետ՝ այն բանի համար, որ հայերեն լեզվով գրում են ինչ-որ թղթի վրա, որ երկիրը լքում ես։ Բավականին մեծ գումար անիմաստ տեղը վճարելուց հետո մենք հասկացանք, որ Հայաստանը մեզ ավելի քիչ է դուր գալիս, քան Վրաստանը»,- գրում է հեղինակը։

Նա նշում է, որ Հայաստանով երթեւեկելիս տպավորություն է ստեղծվում, որ ոչ թե ավտոմեքենայի, այլ ժամանակի մեքենայի ղեկին ես: Եվ հայտնվել ես ոչ թե պայծառ ապագայում, այլ խորհրդային անցյալում: Հայաստանի գյուղերում խարխուլ տներ են, տխուր ունիվերմագներ, աչքը շոյող միակ բանը խաղողի այգիներն են։

«Չնայած աղքատությանը՝ Հայաստանում բենզինի մեկ լիտրը շուրջ մեկ դոլար արժե: Այնպես որ՝ պետք է Վրաստանում լավ լիցքավորվել, քանի որ այնտեղ նույն բենզինի մեկ լիտրը շուրջ 45 ռուբլի արժե»,- գրում է նա:

Հեղինակը նշում է, որ իր ճամփորդությունը համընկել է ձյան առատ տեղումների հետ: Արդյունքում ավտոմայրուղիները եւ նույնիսկ Երեւանը ծածկվել են ձնով, որը ոչ ոք չի մաքրում: Ըստ նրա՝ առանձին թեմա է Հայաստանի ավտոպարկը, որն այստեղ այնպիսի տեխնիկա է, որը Ռուսաստանում վաղուց փտում է բակերում․․․

«Երեւանում տաքսին ամենաէժան փոխադրամիջոցն է։ Օրվա ցանկացած ժամի կարելի է փողոցում տաքսի գտնել, զանգահարել էլ պետք չէ: Գինն էլ միջինը մեկ տուփ ծխախոտի հին է։

Ցավոք, ձյան պատճառով չկարողացանք շատ տեսարժան վայրեր գնալ, դրանք դարձել էին քաղաքակրթությունից կտրված»։

Անդրադառնալով Սեւանին՝ հեղինակն ասում է․ «Հանրահայտ Սեւանա լիճն ապշեցնում է ոչ այնքան բնության գեղեցկությամբ, որքան ափամերձ սրճարանների սարսափելի գներով, որտեղ կերակրում են ամենեւին էլ ոչ թարմ սիգից աղի ձկնապուրով: Եվ հետո նաեւ թեյավճար են պահանջում: Հենց այդ պատճառով էլ հայերն իրենք նախընտրում են արձակուրդն անցկացնել հարեւան Վրաստանում. ավելի էժան է ստացվում։ Հետեւաբար, Հայաստանի գլխավոր առավելությունը ոչ թե ծառայության մակարդակն է, այլ բնությունը»:

Համեմատելով Հայաստանի եւ Վրաստանի տուրիզմը՝ հեղինակն ասում է, որ այսօր ե՛ւ Վրաստանը, ե՛ւ Հայաստանը ռուսաստանյան զբոսաշրջիկների համար այցելության պոտենցիալ վայր են:

«Վրացիները ձգտում են ամեն ինչ առավելագույնս էժան մատուցել, երբեմն՝ նույնիսկ անվճար (օրինակ՝ երկիր մուտքը), իսկ հայերը՝ հակառակը, ձգտում են ամեն ինչից մի բան պոկել: Պրակտիկան ցույց է տալիս, որ վերջինը ոչ մի լավ բանի չի հանգեցնում»,- գրում է հեղինակը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ