08 Հուլիսի, Երեքշաբթի, 2025
KFC

Զոքանչի ներկայությունը նույնիսկ փեսաների համար է բարենպաստ

Մոլորակի գրեթե բոլոր տղամարդիկ դժվար են տանում զոքանչի հետ մեկ հարկի տակ ապրելու փաստը, սակայն իզուր, քանի որ հենց կնոջ մոտ հարազատներն են օգնում ամուսնական զույգին շուտ երեխա ունենալ: Նման եզրակացության են եկել բրիտանացի գիտնականները: Նրանց խոսքով` կնոջ մոտ հղիանալու հավանականությունը մեծանում է, երբ նա շատ ժամանակ է անցկացնւմ հարազատների եւ մասնավորապես մոր հետ:

Գիտնականների անցկացրած փորձին մասնակցել են շուրջ 2 հազար կանայք: Հաշվի են առնվել մի քանի գործոններ` կնոջ ընդհանուր եւ վերարտադրողական առողջությունը, կենսակերպը եւ սոցիալական կարգավիճակը: Արդյունքում գիտնականները պարզել են, որ ավելի շուտ երեխաներ են ունեցել այն երիտասարդ զույգերը, ովքեր իրենց հարազատների մոտ են եղել, ընդ որում` նրանց հետ լավ հարաբերությունների մեջ են եղել: 

Մասնագենտների կարծիքով` մոր ներկայությունը դրական ազդեցություն է ունենում կնոջ վրա, քանի որ նա իրեն պաշտպանված եւ հանգիստ է զգում: Միաժամանակ զոքանչը հաճախ է հավասարակշռությունից հանում տղամարդկանց:

KFC

Արխիվ

Հուլիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Հունիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ