Բեն Աֆլեքը` լավագույն ռեժիսոր
Բեն Աֆլեքին 2012-ի ԱՄՆ-ի լավագույն ռեժիսոր են ճանաչել: Աֆլեքին նման ռեժիսորի հռչակ բերեց նրա “Արգո” գործողություն” ֆիլմը, որն արդեն արժանացել է “Ոսկե Գլոբուս” պարգեւին: Նա վստահորեն առաջ է անցել իր մրցակիցներից, որոնց թվում են Քեթրին Բիգելոուն, Թոմ Հուպերը եւ նույնիսկ մեծն Սթիվեն Սփիլբերգը:
Ռեժիսորների միության հատուկ մրցանակին է արժանացել 80-ամյա Միլոշ Ֆորմանը` “Թռչելով կկվի բնի վրայով” հայտնի վեպի էկրանիզացիայի շնորհիվ կինոյի զարգացման գործում ունեցած մեծ ներդրումի համար:
Ռեժիսորների միությունն իր մրցանակները շնորհում է 1948-ից: Նրան մրցանակին արժանացած 64 ռեժիսորներից 58-ը արժանացել են նաեւ “Օսկարի”: Այնպես որ փետրվարի 24-ին Բեն Աֆլեքը եւս կարող է արժանանալ բաղձալի արձանիկին: