Ռոնալդուն այսօր 28 տարեկան դարձավ /վիդեո/
“Ռեալ” թագավորական ֆուտբոլային ակումբի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն այսօր 28 տարեկան է դառնում:
Կրիշտիանուն պորտուգալական “Սփորթինգ”-ի սաներից է: 18 տարեկանից նա տեղափոխվել է “Մանչեսթեր Յունայթեդ”, որի կազմում անց է կացրել 6 սեզոն, հաղթել չեմպիոնների Լիգայում, արժանացել “Ոսկե գնդակ”-ի եւ աշխարհի լավագույն ֆուտբոլիստներից մեկի տիտղոսին: 2009-ին Ռոնալդուն դարձավ Թագավորական ակումբի անդամներից: Նրա առաջին խաղին 80 հազար մարդ է հետեւել, ինչը բացարձակ ռեկորդ է ֆուտբոլի պատմության մեջ:
Նման տղամարդու կողքին նրան արժանի հարսնացու պիտի լիներ եւ կա` ռուս սուպերմոդել Իրինա Շեյկը: Նրանք միասին են շուրջ 2 տարի: Ռոնալդուն նաեւ որդի ունի, որին լույս աշխարհ է բերել փոխնակ մայրը: Երեխան կրում է իր աստղային հայրիկի անունը: Կրտսեր Կրիշտիանուի ծննդյան պահից ավագ Կրիշտիանուի բոլոր գոլերը նվիրվում են հենց նրան: