18 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

«Մարզպետը տուն չի բաժանում».Արայիկը հաշմանդամ երեխայի հետ նստացույց կսկսի

Արագածոտնի մարզի Ծաղկահովիտ համայնքի բնակիչ Արայիկ Սարդարյանը պատրաստվում է նստացույց իրականացնել մարզպետարանում: Սարդարյանը այդ մասին հայտնեց Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում:

Ներկայացնելով խնդիրը Սարդարյանը պատմեց .«Սոցիալապես անապահով ընտանիք ենք: 13 տարեկան աղջիկս հաշմանդամ է ու բնակվելու տեղ չունենք: Մեր գյուղում հատուկ բնակելի շենք է կառուցվել, որը պետք է տրամադրվեր երկրաշարժից տուժած ընտանիքներին: Շենքում 30 ավել բնակարան կար: Կառավարության որոշմամբ այդ բնակարանները պետք է հատկացվեին գյուղի անապահով բնակիչներին: Իմ կարգավիճակը լրիվ համընկնում է: Ես ոչ մի սեփականություն չունեմ` ոչ հող և ոչ էլ տուն: Մինչ խորհրդարանական ընտրությունները նախկին քաղաքաշինության նախարարը եկավ գյուղ: Ես դիմում էի ներկայացրել մարզպետարան` մերժվել էի: Նախարարը ասաց, որ ես դիմում գրեմ իր անունով ու մակագրեց այդ դիմումը: Ես արդեն հերթի մեջ էի: Մարզպետարան վերջին անգամ դիմում եմ գրել օգոստոս ամսին: Փոխմարզպետը` Կարեն Տոնոյանը ասաց` հիմա մերժելու ենք քեզ, բայց դա ձևական բնույթ է կրում: Ես հավատացի»,-պատմեց Արայիկ Սարդարյանը:

Սարդարյանի խոսքով` ինքը հեռուստաեթերից է իմացել, որ դեկտեմբերի 31-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանձնել է բնակարանատերերի բանալիները:

«Պատկերացնում եք իմ վիճակը: Այսքան սպասելուց ու պայքարից հետո: Ես իմ ձեռքի տակ ունեմ այն մարդկանց ցուցակը, ովքեր ապահոված լինելով բնակարաններով օգտվել են այս ծրագրից: Ես իմ հիվանդ երեխու հետ դրսում ապրեմ` ուրիշները մի քանի տուն ունենան»-ընդգծեց Սարդարյանը:

Սարդարյանը երեկ ողջ օրը անցկացրել է մարզպետի ընդունարանում:

«Կեսօրին մարզպետը դուրս եկավ ու քմծիծաղով ասեց՝ եկել ես ինձնից տուն ես ուզում, որտե՞ղից քեզ  տուն տամ: Մարզպետը տուն չի բաժանում»,-նշեց Արայիկ Սարդարյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ