27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մորս մահից հետո անտեր էի.մարզիկ-դերասանի սրտառուչ պատմությունը

«Չգիտեմ ինչպես կիսեմ իմ ուրախությունս՞ երևի միանգամից ասեմ ՝ ես միշտ մտածել եմ որ ամբողջ երկրագնդում ես մենակ եմ, չունեմ հարազատներ ու բարեկամներ բայց…  բայց 2 օր առաջ գտան ինձ իմ բարեկամներս,իմ արյունակիցները ու 33 տարի անց ես իմացա որ մենակ չեմ աշխարհում ու հիմա սիրտս պայթում է ուրախությունից։  Չկա մեկ այլ նմանատիպ ուրախություն որ համեմատեմ այս իմ երջանկությունս ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԼԻՆԻ  ՁԵԶ  ԻՄ ԱՐՅՈՒՆԱԿԻՑՆԵՐ։  Ու շնորհակալ եմ Աստծուն որ տվեց այս հնարավորությունը գտնելու մեկս մյուսին ……»,-Սուրբ ծննդյան օրը ֆեյսբուքի իր էջում գրառել էր մարզիկ և դերասան Էդուարդ Փոռեյանը:

Henaran.am-ը փորձեց պարզել մարդկային ճակատագրում տեղի ունեցած այս բեկումնային իրադարձության պատճառը:

«Հայրս բաժանված էր շատ վաղուց,  երբ ես ծծկեր երեխա եմ եղել։ Մայրս  էլ վերցնովի երեխա է եղել ու միայնակ  մեծացրել է ինձ ։ Հայրիկիս հետ կապեր ստեղծելու բոլոր քայլերը ապարդյուն դուրս եկան, որովհետև  նա ինձ ընդունում էր որպեզ ընկեր,  այլ ոչ թե  որդի :Այդ պատճառով էլ  մենք հեռացանք իրարից ։ Հորս կողմից՝  միայն երկու հորաքույներիս հետ էի  ծանոթացրել և մի քանի անգամ  փորձեցի հարազատական կապեր հաստատել, սակայն նրանք այդպես էլ մնացին հեռվում։ Ես գիտեի, որ մեր երկրագնդում էլի կլինեն իմ հարազատներից բայց բոլոր քայլերս ապարդյուն էին մնում»,-պատմեց Էդուրադը, ով այսօր հաղթահարելով իր առջև ծառացած փորձությունները հասել է իր նպատակներին:

Էդուարդի համար շատ ծանր է եղել մոր մահը: Միայնակ մնալով նա ավելի խորությամբ է տարել ծանր վիշտը ու հոգու խորքում հավատացել է, որ կգտնի արյունակից մարդու ,որի շնորհիվ իրեն առավել հարուստ կզգա: Ունենալով բազմաթիվ հարազատ ընկերներ Էդուարդը փնտրում էր մեկին, որը իր ազգանունից պետք է կրեր:

«Երբ մայրս վաղաժամ մահացավ՝ ես ինձ լրիվ անտեր զգացի ու էլ ոչ ոքի  չէի փնտրում: Ժամանակն էր միայնակ ամեն ինչ ստեղծելու ու իմ ստեղծած ընտանիքիս բարեկեցիկ կյանքով ապահովելու։ Ինձ մոտ խուճապ էր,  չգիտեի,  որտեղից սկսել և որտեղ ավարտել։ Ամբողջ երկրագնդում լրիվ մենակ լինելը դա կատաստրոֆիկ երևույթ է»,-անկեղծացավ Էդուարդը:

« Փառք Աստծո, ունեմ իսկական ընկերներ, որոնք օգնեցին ինձ, երբ մայրս մահացավ ամբողջ թաղման ծախսը ու արարողությունը վերձրեցին իրենց վրա: Ինձ մխիթարելու համար մի քանի հարյուր մարդ էր եկել: Ճակատագրի կամոք՝ բոլորը միայն իմ ընկերներն էին, գործնկերները, դերասաններ ու սպորսմեններ։ Ես իմ ազգանունուվ մշտական փնտրտուքներ սկսեցի: Ամեն անգամ, երբ ինձ  թվում էր ամեն ինչ շատ մոտ է՝ մի տառը  փոխում էր ամբողջ երևույթը։ Երբ արդեն քիչ թե շատ հայտնի դարձա՝ 2006-֊2012 թվականներին  աշխարհի չեմպիոն  էի և նկարահանվում էի ֆիլմերում : Այդ ժամանակ ի հայտ եկան մարդիկ, ովքեր պնդում էին, թե հարազատներ ենք, սակայն ավելի ուշ պարզվում էր, որ թյուրիմացություն է:

Օրեր առաջ մի փոքրիկ աղջնակ ինձ ֆեյսբուքով ընկերության հրավերք ուղարկեց,ընդունեցի հրավերքը ու նա սկսեց ինձ հարցեր տալ , որոնք ես  էի նախկինում տալիս այն մարդկանց, ում մեջ հարազատ էի փնտրում:Հիմա ես բացարձակ երջանիկ եմ ու գտել եմ իմ հարազատներին:Պարզվեց, որ նրանք էլ ինձ են փնտրել ու չեն գտել միայն ազգանունների փոփոխության պատճառով: Հիմա ես զգում եմ, որ հոգուցս ծանր մի բան ընկավ ու իմ ընտանեկան երջանկությունը կատարյալ է»,-իր պատմությունը եզրափակեց Էդուարդ Փոռեյանը:10241_931748933582909_5875859771368836448_n 10407022_935443459880123_213697510483979859_n 11250080_859223870835416_538336010084323292_n

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ