Մարդը կարող է իրեն մոռանալ ուրիշների մեջ. Վեներա Վարդումյան
Henaran.am-ի զրուցակիցն է ժամանակակից բանաստեղծուհի Վեներեա Վարդումյանը: Տիկին Վեներայի հետ զրուցել ենք Ամանորի ու կյանքի փիլիսոփայության մասին:
Դրսում ձմեռ է բայց շատ լուսավոր է…
-Արևը մեզ չի մոռանում. մայր է, դժվար պահերին մեր կողքին է միշտ:
Երնեկ թե այս Նոր Տարին…
-Երնեկ այս Նոր տարին տուն բերեր բոլորին, ու ոչ մի դատարկ ու անլույս տուն չլիներ իմ երկրում, հայոց հողի վրա:
«Արարման դողը»՝ կին բանաստեղծի կյանքում:
-«Արարման դողը» շիջող կրակի վրայի այն կապույտ, թրթռուն բոցն է, որ անթեղ է պահում:
«Տիրոջը հաստատ պետք է հանդիպեմ». այնուամենայնիվ՝ ի՞նչ հարցում կանի Տերը:
-Երևի կասի. «Դու չես կարող չէ, ապրել առանց բառի, առանց նրա փխրուն ու կարծր սրտի, դու գոհ ես, ասա, որ ես քեզ ընծա բառերը տվի»…
«Աստված ինձ գտավ, ես ինձ մոռացա»…
-Երբ Աստված է գտնում մարդուն, մարդը կարող է իրեն մոռանալ ուրիշների մեջ, քանի դեռ Աստված նրան չի մոռացել ու հիշում է:
Եթե ես լինեի Ձմեռ պապ…
-Ձմեռ պապ չէի լինի, հաստատ: Բայց կուզենայի հավատալ երեխայի պես նրա գոյությանը …
Եթե լիներ տարվա 5 եղանակը ես այն կանվանեի…
-Սիրո եղանակը՝ այդ հինգերորդը, տեսնես որտեղ է հորինվում շողից, լույսից, արևից, փաթիլից, սիրուց, մանկան ժպիտից, երազ անուրջեց, օրհնանքից, հույսից:
Այս տարի ես գտա … ու կորցրի …
-Այս տարի ես միայն գտա, գտա ու գտա, ու ինչ լավ է, որ չկորցրի հավատս:
Եթե շնորհավորաքի խոսք ասեմ, ապա այն կլինի այսպիսին…
-Իմ անհանգիստ մոլորակ, իմ լույս մանուկ, իմ խենթ երեխա, խաղաղվիր ու քնիր սիրող մոր իմ օրորի տակ, իմ լույս մանուկ, իմ բացվող օր…