15 Նոյեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Թոշակառուն 2 մլն եվրոն կտակել է շանը

Իտալացի թոշակառու կինը ողջ կարողությունը կտակել է Կիկո անունով իր պուդելին: Ինչպես գրում է “Corriere della Sera”-ն, 84-ամյա Նիկոլինա անունով կինը շանը կտակել է 2 մլն եվրո: Խոսքը ոչ միայն բանկային հաշիվների մասին է, այլ նաեւ` անշարժ գույքի`  Ակվիլայում եւ Կազերտեում:

Իր շնիկ Կիկոյին ամեն  ինչ կտակելու որոշումը Նիկոլինան կայացրել է ամուսնու մահից հետո, քանի որ վերջինս շատ կապված է եղել շան հետ: Իր փաստաբանի հետ խորհրդակցելուց հետո նա պատրաստել է անհրաժեշտ փաստաթղթերը: Փաստաբանն իր հերթին խորհրդակցել է իր գործընկերների հետ եւ ճշտել, որ շան անունով ժառագություն կազմելը հնարավոր է:

84-ամյա Նիկոլանն բացի սիրելի շնիկից, ունի նաեւ դուստր եւ թոռներ:

2011-ի ավարտին իտալական մեկ այլ կենդանի է հարստացել: Հռոմի բնակչուհիներից մեկն  կատվին էր ժառանգել իր ողջ ունեցվածքը: Կատուն 10 մլն եվրոյի սեփականատեր էր դարձել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ