21 Փետրվարի, Saturday, 2026
KFC

Հոլիվուդի ամենատարօրինակ մայրիկը

Աշխարհահռչակ դերասանուհի Ումա Թուրմանին համարում են Հոլիվուդի ամենատարօրինակ մայրերից մեկը: Հասարակության նման կարծիքի պատճառ է դարձել Ումայի` նորածին դստերը կնքած անունը` Ռոզալինդ Արուշա Արկադինա Ալտալուն Ֆլորենս Լունա:

Իհարկե առօրյա կյանքում այդքան երկար անունն օգտագործելն այնքան էլ հարմար չէ: Ուման հայտնել է, որ նրան, ամենայն հավանականությամբ, Լունա կկոչեն: Իր տարօինակ ընտրությունն Ուման բացատրել է նրանով, որ հավանաբար ինքը վերջին անգամ է մայր դառնում, այդ պատճառով էլ ընտրել է բոլոր այն անունները, որոնք իրեն դուր են գալիս, եւ դրանք բոլորը “ամբողջացրել” դստեր անվան մեջ: 

Բացի այդ, երեխան նաեւ կրկնակի ազգանուն ունի` Թուրման-Բուսսոն, այսինքն նրա ամբողջական անունն ասելու համար վարժանքներ են հարկավոր: 

Հայտնի դերասանուհին ամուսնացել է 3 անգամ: Ուման եւս 2 երեխա ունի դերասան Իթան Հոուքից` 2-րդ ամուսնուց` Մայա Ռեյը եւ Լեւոն Ռոենը:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ