13 Մարտի, Հինգշաբթի, 2025
KFC

Լեոնարդո դի Կապրիոն հեռանում է…

Հոլիվուդի ամենահայտնի տղամարդկանցից մեկը` Լեոնարդո դի Կապրիոն հայտարարել է, որ հեռանում է կինոյից: Վերջին տարիների ընթացքում նա նկարահանվել է 3 ֆիլմում, ինչը, դերասանի խոսքով, ազդել է նրա ինքնազգացողության եւ խանդավառության վրա: “Տիտանիկի” հերոսը խոստովանել է, որ այդ լարված աշխատանքն իր վերջին ուժերն է խլել, այդ պատճառով էլ ինքը երկարատեւ հանգստի կարիք ունի, սակայն Լեոն վերադարձի որեւէ ժամկետ չի նշել: 

Դերասանի երկրպագուներն առայժմ տխրելու առիթ չեն ունենա եւ չեն զգա նրա բացակայութունը, քանի որ այս տարի տեղի կունենան նրա մասնակցությամբ 3 ֆիլմերի պրեմերիաները` Քվենտին Տարանտինոյի “Ազատագրված Ջանգոն”,  “Մեծն Գեթսբին” եւ “Գայլը` Ուոլ Սթրիթից”: 

Իր հանգստի ընթացքում դի Կապրիոն որոշել է “աշխարհն ավելի լավը դարձնել”: Դերասանն արդեն մի քանի տարի  հայտնի է որպես էկոլոգիայի պաշտպան: Նա երթեւեկում է բացառապես էլեկտրոմոբիլներով, իր տանն օգտագործում է միայն արեւային մարտկոցներ: Դի Կապրիոն բազմիցս նշել է, որ շրջակա միջավայրի պաշտպանությունն իր կյանքի առաջնային նպատակներից մեկն է:

KFC

Արխիվ

Մարտի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31      
Փետրվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ