Հանրապետության մի քանի մարզերում ՏԻՄ ընտրություններ են մեկնարկել
Դեկտեմբերի 6-ին ընթացող Սահմանադրական հանրաքվեից զատ Հայաստանի մի շարք համայնքներում մեկնարկել են Տեղական ինքանակառավարման մարմինների, մասնավորապես` համայանքապետերի և ավագանիների ընտրություններ:
Ընտրություններ են մեկնարկել Արագածոտնի, Սյունիքի, Լոռու, Գեղարքունիքի, Շիրակի և Արմավիրի մարզերում:
Ըստ ԿԸՀ պոշտանական կայքի հրապարակած տվյալների` ՀՀ-ում այսօր համայնքի ղեկավար կընտրեն Շիրակի մարզի Պեմզաշեն, Գառնալիճ, Վահրամաբերդ, Շիրակ, Գեղանիստ, Նահապետական, Տուֆաշեն, Բասեն համայնքներում: Սյունիքի մարզի Վաղատուր, Աշոտավան, Չափնի համայնքներում: Արագածոտնի մարզի Սարալանջ, Զարինջա, Կոշ, Հակո համայնքներում: Արմավիրի մարզի Նորապատ, Դալարիկ, Արագած, Արշալույս, Ֆերիկ, Ալաշկերտ համայնքներում: Գեղարքունիքի մարզի Արեգունի, Գեղամաբակ, Զովաբեր և Լոռու մարզի Չկալով, Արծնի համայնքներում:
Նշենք, որ ավագանու անդամի ընտրություններ են մեկնարկել Գեղարքունիքի մարզի Դդմաշեն, Նորաբակ, Լոռու մարզի` Արծնի, Շիրակի մարզի` Նահապետավան, Անուշավան, Արևիկ և Սյունիքի մարզի Ալվանք ու Նժդեհ համայնքներում: