10 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

՛՛Ռենկառնացիայի՛՛ ՛՛Աղ ու հացը՛՛ /վիդեո/

՛՛Ռեինկարնացիա” խումբն  այսօր իր երկրպագուներին ու լրագրողներին ներկայացրեց  նոր՝ ՛՛Աղ ու հաց՛՛ ձայնասկավառակը: Խմբի վոկալիստ Ռոլանդ Գասպարյանն ասաց, որ այն ՛՛Աղ ու հաց՛՛ է անվանվել, քանի որ նրա մեջ կա հենց այդ անվամբ երգ:

Ինչու է երգն այդ անունն ստացել հարցին, երգիչը  նշեց, որ երբ լսեն` կհասկանան նաև անվանումը: Երգչի խոսքով` պետք է հասկանալ՝ “բացի գումարներից, կոմերցիայից աշխարհում էլի բաներ կան: Հիշենք, թե ով ենք եղել մենք, ուր ենք հասել՛՛,-նկատեց: Ռոլանդը ներկաներին պատմեց, որ որպես հայ իրեն շատ խնդիրներ են անհագստացնում, և այս ձայնասկավառակի միջոցով, որը շատերին անվճար է բաժանվելու, նա ցույց է տալիս այդ խնդիրները:

՛՛Մեզ մոտ մանկուց է , որ Հայաստանում լավ չի, Ռուսաստանում լավ է, պարզապես հեքիաթներին հավատալ պետք չի: Ինձ համար քանի դեռ Հայաստանում եմ ապրում, փորձում են ինչ-որ մի բան փոխել, այստեղ բոլորիս համար կարևոր անելիքներ կան՛՛,-ասաց վոկալիստը:

Երգչի համար մեկ այլ խնդիր է նաև այն, որ հայերը նմանվում են եվրոպացիներին, բայց Եվրոպայից մի հասարակ բան չեն վերցնում: ՛՛Կարելի է ապրել առանց շահի …  մեր կյանքը միշտ բարդացնում ենք, ամեն փոքր բան դառնում է խնդիր, թեթև է պետք ապրել՛՛,-խորհուրդ տվեց Ռոլանդը:

Շնորհանդեսի ավարտին երգիչը ներկաներին նվիրեց նոր ձայնասկավառակը:

Նշենք, որ ձայնասակավառակի երգերը կարելի է ներբեռնել նաև խմբի պաշտոնական կայքից:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ