16 Հունվարի, Հինգշաբթի, 2025
KFC

Նախարարը զրկվել է հարցազրուցից քնած մնալու պատճառով

Մեծ Բրիտանիայի աշխատանքի նախարար Մեթյու Հենքոքը քնած լինելու պատճառով բաց է թողել այն հարցազրույցը, որի ժամանակ պետք է 16-24 տարեկան երիտասարդներին խորհուրդներ տար աշխատանքի ընդունվելու վերաբերյալ, գրում է “The Daily Mail”-ը:

Ենթադրվում էր, որ նախարարի մասնակցությամբ հարցազրույցն կցուցադրվի բրիտանական ամենահայտնի հեռուստաալիքներից մեկի` “ITV”-ի ուղիղ եթերում, որը նախատեսված է եղե սկսել առավոտյան ժամը 6.40-ին: Հեռուստաընկերությունը նախարարի ետեւից կորպորատիվ մեքենա է ուղարկել` անձնական վարորդով: Սակայն, Հենքոքի խոսքով, ինքը մեկ րոպե ուշացել է, ինչի պատճառով էլ նրան թույլ չեն տվել եթեր մտնել: Իր ուշացումը նախարարը բացատրել է նրանով, որ չի կարողացել ժամանակին արթնանալ:

“Twitter”-ի իր բլոգում Հենքոքը գրել է. “Սա եւս մեկ անգամ հաստատում է, որ հարկավոր է ժամանակին աշխատանքի գալ, այլապես հետեւանքներ կլինեն: Այժմ ես դա իմ սեփական փորձից գիտեմ: 

KFC

Արխիվ

Հունվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ