23 Ապրիլի, Չորեքշաբթի, 2025
KFC

Հանրահայտ դերասանը խոստովանել է, որ ՁԻԱՀ ունի

Հոլիվուդյան հանրահայտ դերասան Չարլի Շինը հրապարակային խոստովանել է, որ ՁԻԱՀ վարակակիր է։ Նա իր հիվանդության մասին հայտնել է երեկ՝ ուղիղ եթերով։

Հաշվի առնելով դերասանի կենսակերպը, մարմնավաճառուհիների հետ կապերը, թմրանյութերի հանդեպ սերը՝ քչերն են զարմացել այս նորությունից։

«Ես այստեղ եմ, որպեսզի ասեմ, որ իրոք ՁԻԱՀ ունեմ, այս մասին ես իմացել եմ 4 տարի առաջ եւ այդ պահից իմ կյանքը փոխվեց»,- ասել է Շինը։

Դերասանը խոստվանել է, որ հայտնվել են մարդիկ՝ իր շրջապատից, ովքեր իրենից գումար են պահանջել՝ շանտաժ անելով, որ բոլորին կպատմեն նրա հիվանդության մասին։

«Այսօր, խոսելով այս մասին, ես ասես ազատվում եմ բանտից»,- ասել է նա՝ նշելով, որ հիվանդությունից հետո իր զուգընկերուհիներին, ում հետ սեռական հարաբերություններ է ունեցել, անպայման զգուշացրել է հիվանդության մասին։

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ