12 Մայիսի, Կիրակի, 2024
KFC

Խաղից դուրս մնացին. թեժ «ռազբորկա» Գյումրիում. Հրապարակ

Գյումրիում սահմանադրական փոփոխու­թյունների հանրաքվեից առաջ լուրջ ռազբորկաներ են գնացել նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի եւ նախկին ԲՀԿ-ական, քաղաքապետի հավակնություններ ունեցող Մարտուն Գրիգորյանի թիմակիցների միջեւ: Ղուկասյանը ցանկացել է իշխա­նությունների համար հույժ կարեւոր այս գործընթացի «քավոր» կանգնել, բնա­կանաբար, ծանրակշիռ ակնկալիքներով:

Սակայն Մարտուն Գրիգորյանի թիմը բացատրական աշխատանք է տարել, իսկ ՀՀԿ-ից նկատողություններ են ստացվել, եւ Ղուկասյանը բավարարվել է իր հարա­զատ Սլաբոդկա թաղամասի 2 ընտրատա­րածքներով, որոնք մտնում են Մարտուն Գրիգորյանի ընտրատարածքի մեջ: Մեր տեղեկություններով, երկու թիմակիցներն անցած շաբաթ հենց Սլաբոդկա թադամասում են «հաշիվները» մաքրել:

Վարդան Ղուկասյանին ասել են, որ, իբրեւ բարի կամքի դրսեւորում, երկու ընտրատա­րածք կտան` թող զբաղվի, իսկ ավելորդ ցանկությունների դեպքում գլխացավանք­ների մեջ կհայտնվի: Այս ամենը հասել է ՀՀԿ կենտրոնական շտաբ, որտեղից Էլ կարգի են հրավիրել Ղուկասյանին: Նա չցանկացավ զրուցել մեզ հետ, իսկ Մարտուն Գրիգորյանն Էլ վստահեցրեց, թե որեւէ ընդհարում չի եղել, սակայն հա­ստատեց, որ Վարդան Ղուկասյանն իր ընտրատարածքի երկու տեղամասերում է աշխատանք տանելու:

Պատգամավորի ընտրատարածքն ընդգրկող 41 ընտրա­տեղամասերից մի երկուսն էլ վստահվել են մեկ այլ գյումրեցու` ՀՀԿ-ական պատ­գամավոր Սուքիաս Ավետիսյանին, իսկ Սամվել Բալասանյանին ընդհանրապես դուրս են թողել խաղից:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ