28 Փետրվարի, Ուրբաթ, 2025
KFC

Քաղաքապետարանն առանց տանիքի է մնացել /ֆոտո/

Ուժգին քամու հետևանքով Լոռու մարզի Ախթալա քաղաքի քաղաքապետարանի տանիքն ամբողջությամբ վնասվել է. թիթեղները պոկվել են տանիքից ու մի կողմ շպրտվել: Այս մասին Henaran.am-ին հայտնեցին տեղի բնակիչները:

Ախթալացիների տեղեկացմամբ՝ իրենք վաղուց ի վեր նման քամու ականտես չեն եղել: «50 արեկան եմ, բայց կյանքումս նման բան չեմ տեսել: Անտանելի ու անբցատրելի մի երևույթ էր: Լավ է, որ մարդիկ չեն վնասվել այս քամուց»,- մեզ հետ զրույցում ասաց տիկին Նաիրան:

Տեղացիները նաև հայտեցին, որ բացի քաղաքապետարանի շենքը, վնասվել են նաև բնակարանների ապակիները, այլ շենքերի տանիքներ ու ծառեր, իսկ քաղաքը դեռ երեկվանից ամբողջությամբ հոսանքազրկարծ է:

Հավելենք, որ ուժգին քամու հետևանքով, բացի Ախթալա քաղաքը, տուժել են նաև Լոռու մարզի և հարակից Նոյեմբերյանի տարածաշրջանի այլ համայնքներ ևս: Մանսավորապես՝ Վանաձորում, Ավերդիում և Նոյեմբերյանում  շենքերի կտուրներ են վասվել, հաստաբուն ծառեր ընկել և այլն:

2

1

12

KFC

Արխիվ

Փետրվարի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
2425262728  
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ