17 Նոյեմբերի, Կիրակի, 2024
KFC

2012-ի գլխավոր բառերն ու արտահայտությունները

“Global Language Monitor” կազմակերպությունը կազմել է 2012-ին ամենաշատ օգտագործված բառերի ու արտահայտությունների ցանկ: 

Եվ այսպես, տարվա ընթացքում ամենահաճախ օգտագործված բառերն են “ապոկալիպսիս”-ը եւ նրա հոմանիշները` “աշխարհի վերջ”, “արմագեդոն”, “դատաստանի օր” եւ նման այլ բառեր: Աղյուսակը կազմողներն այս ցանկում են ներառել նաեւ նույնատիպ բառեր, որոնք կազմությամբ նման են նախորդներին, սակայն բովանակությամբ կապ չունեն աշխարհի վերջի հետ: Օրինակ` “օբամագեդոն”` կապված ԱՄՆ-ի նախագահական ընտրությունների հետ, եւ “եվրոգեդոն”` կապված եվրագոտու ճգնաժամի հետ:

Այս բառերը բնականաբար կապված էին մայաների “ենթադրյալ” կանխատեսման հետ, ըստ որի դեկտեմբերի 23-ին աշխարհի վերջն էր լինելու: Տարվա ընթացքում այս կամ այն չափով առեղծվածային բոլոր իրադարձությունները մարդիկ կապում էին հենց այդ գաղափարի հետ:

Համացանացում ամենաշատն օգտագործված արտահայտությունը “Gangnam Style”` հարավկորեացի ռեփեր Psy-ի երգի վերնագիրը, որը 2012-ին ռեկորդ սահմանեց Youtube-ում իր դիտումների քանակով: 

Տարվա ամենահայտնի անուններն են Նյութաունը` ամերիկյան քաղաքը, որտեղ հանցագործը 27 մարդ սպանեց, եւ  Մալալա Յուսուֆզայը`պակիստանցի աղջիկը, ում թալիբները փորձում էին սպանել` կրթության տարածման նրա ջանքերի համար:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ