23 Դեկտեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Գյուղացի մարդիկ են՝ անշառ. նոր մանրամասներ Ադրբեջանում հայտնված կնոջից

«Լուսինե Աբովյանի երեխաները ամուսնացած են, թոռներ ունեն: Բոլորն էլ լավ մարդիկ են: Գյուղացի մարդիկ են՝ անշառ»,- Henaran.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տավուշի մարզի Կոթի գյուղի գյուղապետ Ֆելիքս Մելիքյանը:

Մելիքյանը տեղեկացրեց, որ 73 ամյա Լուսինե Աբովյանը ապրում էր ամուսնու հետ, ով կնոջ բացակայությունը նկատել է մի քանի ժամ հետո:

«Ամուսնուն ասել է, որ հարևանի տուն է գնում: Վերջինս էլ սկզբում մտածել է, որ խոսքով են տարվել: Հետո, որ շատ է ուշացել, գնացել է կնոջ հետևից: Էդպես…»,- պատմեց գյուղապետը: Գյուղապետը շեշտեց, որ տարեց  կնոջ անհետացման մասին գյուղում ոչ մի առանձնակի վարկած չի շոշափվում:

«Դե մոլորվել է, ուրիշ ի՞նչ: Գիտենք, որ Ադրբեջանում է ու այլ տարբերակ չկա»,- եզրափակեց գյուղապետը: Նշենք, որ տեղեկատվություն է տարածվել, որ Կոթիի 73-ամյա բնակչուհի Լուսինե Աբովյանը հայտնվել է Ադրբեջանի տարածքում։ Այդ մասին հայտնել է ադրբեջանական  Trend գործակալությունը՝  հղում կատարելով Ադրբեջանի պաշտպանության նախարարությանը։

Գործակալությունը մասնավորապես հայտնում է, որ հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում ձերբակալվել է Հայաստանի քաղաքացի՝ Նոյեմբերյանի շրջանի բնակիչ Լուսինե Ղուկասի Աբովյանը (1942 թվականին ծնված), ով նոյեմբերի 8-ին Ղազախի շրջանում հատել է սահմանը: Տարեց կնոջը ձերբակալել են Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները:

Նշվում է, որ նրա հետ վարվում են միջազգային իրավունքի նորմերի համաձայն ու համապատասխան պրոցեդուրաներից հետո կնոջը կհանձնեն հայկական կողմին:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ