14 Հունվարի, Չորեքշաբթի, 2026
KFC

Համագործակցությունը շարունակվում է

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի վարչական շրջանների և ՀՀ մարզերի միջև համագործակցության ծրագրի շրջանակում 2015թ. տարեսկզբին հուշագիր էր ստորագրվել նաև Նոր Նորք վարչական շրջանի և Գեղարքունիքի մարզի միջև: Այս մասին հայտնում է քաղաքապետարանի լրատվական ծառայությունը:

Հոկտեմբերի 30-ին նշված վարչական շրջանի աշխատակազմի պատվիրակությունը հյուրընկալվել էր Գեղարքունիքի մարզի Վաղաշեն համայնքում: Գյուղապետարանի դահլիճում Վաղաշենի միջնակարգ դպրոցի աշակերտների համար  կազմակերպվել է հայրենասիրական դաս-քննարկում, որի ավարտին Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանի կողմից երեխաներին փոխանցվել են նվերներ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի խորհրդանիշ անմոռուկի նշանով գրիչներ:

Վաղաշենի համայնքապետ Արթուր Սուվարյանը շնորհակալություն է հայտնել նախաձեռնություն համար: Քննարկվել են նաև առաջիկայում այլ ոլորտներում հնարավոր համագործակցության հեռանկարները:

KFC

Արխիվ

Հունվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Դեկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ