14 Մայիսի, Չորեքշաբթի, 2025
KFC

Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորել է System of a Down-ին

Հոլիվուդյան հանրահայտ ռեժիսոր Ֆրենսիս Ֆորդ Կոպոլան շնորհավորել է System of a Down ռոք խմբին` Փարաջանով-Վարդանով ինստիտուտի մրցանակին արժանանալու առթիվ։ Խումբը մրցանակը պաշտոնապես կստանա վաղը՝ Wake Up the Souls շրջագայության միջոցով արդարության վերականգնմանը նպաստելու համար։

Ռեժիսորն իր ուղերձում մասնավորապես ասել է. «Ուզում եմ շնորհավորանքներս հղել System of a Down խմբին` իմ կողմից մեծապես հարգված կինոգործիչներ Սերգեյ Փարաջանովի և Միքայել Վարդանովի անվան մրցանակը ստանալու պատվին արժանանալու համար։ Շատ ուրախ եմ տեղեկանալ, որ խումբը պատրաստակամություն է հայտնել օգնելու վերականգնել Միքայել Վարդանովի «Փարաջանով. վերջին գարունը» ֆիլմը։ Այն ստեղծվել է արգելքների պայմաններում և ապացուցում է, որ արվեստի ուժն ի զորու է հաղթահարել ցանկացած սահմանափակումներ։ Ես կոչ եմ անում մյուսներին ևս միավորվել այս կարևորագույն նախաձեռնության շուրջ»։

KFC

Արխիվ

Մայիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031 
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ