03 Սեպտեմբերի, Չորեքշաբթի, 2025
KFC

ՀՔԾ-ն` դարձյալ ոստիկանության չարաշահումներից

Քաղաքացի Կարապետ Ա.-ի հաղորդման հիման վրա՝ պաշտոնատար անձի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու դեպքի առթիվ ՀՀ ոստիկանության ՔԳՎ Շիրակի մարզի քննչական բաժնի Ախուրյանի բաժանմունքում դեռևս 2013 թվականին ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ և շուրջ երկու տարի կատարվել նախաքննություն:

Այնուհետև տևական ժամանակ քննված հիշյալ քրեական գործը ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային վարչության քննիչի որոշմամբ կարճվել է, սակայն դատախազը վերացրել է քրեական հետապնդում չիրականացնելու և գործով վարույթը կարճելու վերաբերյալ վերջինիս կայացրած որոշումը և ուղարկել լրացուցիչ նախաքննության:

Կարճ ժամանակ անց գործի փաստական հանգամանքներով պայմանավորված՝ լրիվ, օբյեկտիվ և բազմակողմանի քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից ելնելով՝ ՀՀ գլխավոր դատախազի կողմից քրեական գործը քննության է ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն:

Նախաքննությունը շարունակվում է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 ՀՀ հատուկ քննչական ծառայության լրատվական ծառայություն

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ