05 Սեպտեմբերի, Ուրբաթ, 2025
KFC

Ինչու՞ են մորթիներն ամրացնում խոսափողներին

Պարզվում է դրանք ինքնանպատակ կամ գեղեցիկ տեսքի համար չեն ամրացնում խոսափողներին։ Այն պաշտպանում է ձայնային տատանումներից։ Եթե «մերկ» խոսափողի վրա օդի ուժեղ ալիք գա, ապա այն կբախվի դրա կոշտ մակերեսին և կստեղծի օդային հորձանուտ։ Երբ հեռարձակումն ընթանում է բաց երկնքի տակ, փոսափողի մեջ լսվում են օդի տատանումները։ Այդ պատճառով էլ դրանց վրա անցկացնում են մորթյա կամ պորոլինե (սպունգե) պաշտպանիչ կազմ, որը պաշտպանում է խոսափողը` քամուց։ Այդպիսի հարմարանքներն անհրաժեշտ են նաև ստուդիաներում, քանի որ որոշ երգիչներ կամ հռետորներ, «Պ» և «Բ» բաղաձայների միջոցով «դուրս են թքում» օդը։ Այդ ընթացքում հեռուստադիտողը կամ ռադիոլսողը «հարված» է ստանում ականջներին։

Այնպես որ, առանց այդ հարմարանքի հնարավոր չի լինի ոչ որակյալ ձայն ստանալ, ոչ էլ պորֆեսիոնալ ձայնագրություն անել։

Անհրաժեշտության դեպքում դրանք նաև ձայնագրիչների վրա են ամրացվում։
Քչերը գիտեն, շատերը չգիտենի ֆեյսբուքյան էջից

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ