19 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

ՀՀ զինված ուժերի 33 սպաներ ստացան նոր բնակարաններ

Աշխատանքային այցով դեկտեմբերի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը եղել է Շիրակի մարզում:

Գյումրիում պաշտպանական գերատեսչության ղեկավարը ծաղկեպսակ է դրել 1988թ. ավերիչ երկրաշարժի զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանին:

Սեյրան Օհանյանը Գյումրիում ներկա է եղել նաեւ ՀՀ զինված ուժերի 33 սպաների եւ նրանց ընտանիքների համար նախատեսված նորակառույց շենքի հանդիսավոր բացման արարողությանը, նորամուտ տոնող սպաներին է հանձնել Ժամանակակից կենցաղային եւ կոմունալ հարմարություններով բնակարանների բանալիները: Իր շնորհավորական խոսքում ՀՀ պաշտպանության նախարարն ընդգծել է, որ զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմանների բարելավման խնդիրը մշտապես Հայաստանի Հանրապետության ղեկավարության, ՀՀ զինված ուժերի ղեկավար կազմի ուշադրության կետրոնում է, եւ հաջորդ տարիներին եւս պաշտպանության նախարարությունը շարունակելու է զինված ուժերի սպաներին բնակարաններով ապահովելու ծրագիրը:

Հանդիսավոր բացման արարողության ավարտին Սեյրան Օհանյանը շրջել է նորակառույց շենքում, անձամբ ծանոթացել է բնակարանային պայմաններին եւ կատարված աշխատանքներին: 

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ