10 Փետրվարի, Երեքշաբթի, 2026
KFC

Խաղողի մթերման գործընթացը` վարչապետի ուշադրության կենտրոնում /Ֆոտո/

Հանրապետությունում խաղողի մթերման գործընթացը շարունակում է գտնվել վարչապետ Հովիկ Աբրահամյանի անմիջական ուշադրության կենտրոնում: Այս մասին հայտնում է կառավարության լրատվական ծառայությունը:

Կառավարության ղեկավարը ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի և Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանի ուղեկցությամբ կրկին այցելել է Արարատի մարզ, եղել տեղի մթերող կազմակերպություններում, հանդիպել խաղողագործների հետ՝ ծանոթացել մթերման աշխատանքների ընթացքին:

Վարչապետը կարևորել է խաղողի մթերման գործընթացը կազմակերպված անցկացնելու հանգամանքը և նշել, որ կառավարությունն իր ուշադրության կենտրոնում է պահելու խաղողի բերքը պատշաճ և ժամանակին մթերելու գործընթացը:

5 0 2 3 4

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ